Պայթյուն Պակիստանի հիվանդանոցներից մեկում

Պայթյուն Պակիստանի հիվանդանոցներից մեկում

Պակիստանի Քվետա քաղաքի հիվանդանոցներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով 53 մարդ է զոհվել,  50-ից ավելին՝  վիրավորվել: 

«Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են, որոնք հավաքվել Էին հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում՝ հարգելու Բելուջստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Քազիի հիշատակը, ով սպանվել Է օգոստոսի 8-ի առավոտյան»,- փոխանցում է Express Tribune պակիստանյան թերթը: Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են: Քվետայի բոլոր բուժհաստատություններում արտակարգ դրություն Է հայտարարված:

Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Քվետան Պակիստանի ամենաանհանգիստ վայրերից մեկն Է: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, որոնք կազմակերպվում են Բելուջստանի նահանգում գործող «Թեհրիք ի թալիբան Պակիստան» շարժման թալիբ-զինյալները և տեղի անջատողական խմբավորումները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում