ՄՄարի Կոստանյան

Հայաստանում տեղակայվել է լրացուցիչ հինգ սահմանակետ. ՌԴ ԱԴԾ տնօրեն

Հայաստանում տեղակայվել է լրացուցիչ հինգ սահմանակետ. ՌԴ ԱԴԾ տնօրեն

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցության ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

ՌԴ ԱԴԾ տնօրենը ներկայացրել է, թե ինչպես և որտեղ են ծառայում ռուս սահմանապահները:

«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի՝ Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ-ի սահմանային վարչության բազայում տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանակետ: Երկուսը ՝ Հայաստանի և Նախիջևանի Հանրապետության սահմանին (դրանք են Երասխն ու Պարույր Սևակը), երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին (Մեղրի և Սղերդ) և հինգերորդը՝ սահմանին՝ Տեղ գյուղի մոտ:

Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են՝ համաձայնեցնելով Հայաստանի սահմանապահ մարմինների հետ, մենք կապ ենք հաստատել ադրբեջանցի սահմանապահների հետ: Հաստատել ենք անհրաժեշտ հարաբերությունները, տեղեկատվություն ենք փոխանակում, սահմանապահները ծառայում են պետական ​​սահմանի պաշտպանության ռեժիմով»,-  հայտնել է Բորտնիկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում