ԿԿարմեն Ղուկասյան

Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ մարմինը բանաձևին հավանություն է տվել միաձայն: Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր:

Մասնավորապես, նշվում է, որ մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ուղին է, ինչն էլ կայուն խաղաղություն է ապահովելու Արցախի ու Հայաստանի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում