ՄՄարի Կոստանյան

Ամերիկյան Arcturus ընկերությունն ակնկալում է պատվաստանյութի մատակարարումը սկսել 2021-ի սկզբներին

Ամերիկյան Arcturus ընկերությունն ակնկալում է պատվաստանյութի մատակարարումը սկսել 2021-ի սկզբներին

Ամերիկյան կենսատեխնոլոգիական Arcturus Therapeutics ընկերությունն ակնկալում է, որ կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութի մատակարարումը կսկսվի 2021-ի սկզբներին՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ թեկնածու դեղամիջոցը խոստումնալից արդյունքներ է գրանցել: Ընկերության խոսքով՝ պատվաստանյութի մատակարարման բազմամիլիոն դոլար արժողությամբ գործարք է կնքել Իսրայելի ու Սինգապուրի հետ:

 Հայտնի է դարձել, որ ամերիկյան ընկերությունը շտապ սկսում է ARCT-021 պատվաստանյութի փորձարկման վերջին փուլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում