ՄՄարի Կոստանյան

Պերուի Կոնգրեսը իմփիչմենթի է ենթարկել երկրի նախագահին

Պերուի Կոնգրեսը իմփիչմենթի է ենթարկել երկրի նախագահին

Պերուի Կոնգրեսի լիագումար նիստը քվեարկել է երկրի նախագահ Մարտին Վիսկարային պաշտոնից հեռացնելու օգտին, որը մեղադրվում է 2011-2014 թվականներին Մոկեգուա շրջանի նահանգապետի պաշտոնում եղած ժամանակ կաշառք վերցնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ: Քվեարկությունը հայտարարվում է փակված»,- տեղեկացրել է Կոնգրեսի խոսնակ Մանուել Արտուրո Մերինո դե Լաման` ամփոփելով քվեարկության արդյունքները:

Ըստ օրենքի` երկրի նախագահությունը պետք է ստանձնի Կոնգրեսի խոսնակ դե Լաման, որի երդման արարողությունը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 10-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում