ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ դատախազությունը քննություն է սկսել հավանական ընտրախախտումների գործով

ԱՄՆ դատախազությունը քննություն է սկսել հավանական ընտրախախտումների գործով

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը դաշնային դատախազներին հրահանգել է ամբողջ երկրում քննություն սկսել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հավանական ընտրակեղծիքները բացահայտելու գործով: Այս մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Հայտնի է դարձել, որ քննությունը պետք է անցկացվի միայն այն դեպքում, եթե կան «խախտումների մասին հստակ ու վստահելի տեղեկություններ» և եթե այդ տեղեկությունները կարող են ազդել այս կամ այն նահանգի քվեարկության արդյունքների վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատական  կուսակցության թեկնածու Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարել էր իր հաղթանակի մասին: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին նաև ամերիկյան լրատվամիջոցները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում