ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի փեսայի հրաժարականը նպաստում է լիրայի արժևորմանը

Էրդողանի փեսայի հրաժարականը նպաստում է լիրայի արժևորմանը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի  ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին՝ գրում է Ermeniahaber-ը:

Ալբայրաքի հրաժարականի լուրից անմիջապես հետո թուրքական մամուլում և սոցցանցերում սկսեցին գրել թուրքական արտարժույթի շուկայում լիրայի փոքր-ինչ արժևորման միտումների մասին։

Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին հակառեկորդը կազմել էր 8․52: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստեռլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 11.19:

Սակայն այս շաբաթ չնչին փոփոխությամբ թուրքական արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 ԱՄՆ դոլար/8․35 լիրա և 1 եվրո/ 9․9332 փոխարժեքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում