Թուրքիայում հեղաշրջման փորձը երկրի տնտեսությանն արժեցել է 100 միլիարդ դոլար

Թուրքիայում հեղաշրջման փորձը երկրի տնտեսությանն արժեցել է 100 միլիարդ դոլար

Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջումը երկրի տնտեսությանն արժեցել է 100 միլիարդ դոլար: Թուրքիայի մաքսերի և առևտրի նախարար Բյուլենթ Թուֆենքչին տեղեկացրել է, որ հաշվումները նախնական են և անգամ նվազեցված:

Տնտեսական կորուստը հաշվելիս նկատի է առնվել խռովության փորձի ընթացքում ոչնչացված կամ վնասված ինքնաթիռների, ուղղաթիռների, զենքի, պայթուցիկ նյութերի և շինությունների արժեքը: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում, ըստ թուրք նախարարի, այդ թիվը կմեծանա: Նրա խոսքով, արդեն իսկ ահռելի կորուստներ է կրել զբոսաշրջության ոլորտը: «Ցավոք, ապստամբների մեղքով Թուրքիան սկսել է ընկալվել որպես երրորդ աշխարհի երկիր»,- ամփոփել է թուրք նախարարը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում