ՄՄարի Կոստանյան

Ջո Բայդենը հայտարարել է, որ կստանա 300 ընտրիչի քվեն

Ջո Բայդենը հայտարարել է, որ կստանա 300 ընտրիչի քվեն

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ասել է, որ դեռ պատրաստ չէ հայտարարելու հաղթանակի մասին, թեպետ իր համար արդեն հստակ է, որ հաղթել է ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Բայդենի կարծիքով՝ իրեն կհաջողվի ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների քվեներից ավելին:

«Մեզ տեղեկացնում են, որ թվերը պարզ են: Այս ընտրապայքարում մենք հաղթելու ենք: Մենք հաղթում ենք Արիզոնայում, Նևադայում: Նևադայում մեր առավելությունը կրկնապատկվել է: Մենք պատրաստվում ենք ստանալ ավելի քան 300 ընտրիչների ձայները»,-ասել է Ջո Բայդենը:

Դեմոկրատ թեկնածուն նշել է, որ իր օգտին քվեարկել է ավելի քա 74 մլն  քաղաքացի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում