Սիրիայում ռուսաստանյան ռազմական ուղղաթիռ է խոցվել

Սիրիայում ռուսաստանյան ռազմական ուղղաթիռ է խոցվել

Սիրիայի Իդլիբ նահանգում ցամաքից խոցվել է ռուսաստանյան ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Բոլոր հինգ ուղևորները զոհվել են: Նրանցից երեքն անձնակազմի անդամ էր, երկուսը՝ հաշտեցման կենտրոնի աշխատակիցներ: Ուղղաթիռը Հալեպից վերադառնում էր Հմեյմիմ ավիաբազա, այն մարդասիրական օգնություն էր տեղափոխում աղետյալ սիրիացիներին:

Ուղղաթիռի խոցումից ժամեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալը Ռուսաստանին սպառնացել էր ջիհադով: Ահաբեկիչները տեսաուղերձ էին հղել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, թե ռուսաստանցիներին կսպանեն իրենց տներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում