ՄՄարի Կոստանյան

Ահաբեկչություն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ նաև Գերմանիայում. Գերմանիայի հատուկ ծառայություններ

Ահաբեկչություն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ նաև Գերմանիայում. Գերմանիայի հատուկ ծառայություններ

Գերմանիայի իրավապահ մարմիններն այժմ պետք է «շատ զգոն» լինեն իսլամիստ ծայրահեղականների սպառնալիքի պարագայում: Այս մասին հայտնել է Գերմանիայի Սահմանադրության պահպանման հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Թոմաս Հալդենվանգը՝ փոխանցում է Infoteka24-ը:

Գերմանիայի հատուկ ծառայության ղեկավարի խոսքով՝ վերջին շաբաթների ահաբեկչությունների հետ կապված անհրաժեշտ է ուշադիր հետևել «արդեն հայտնի վտանգավոր տարրերին»: Նրանց շարքում հավանաբար կլինեն մարդիկ, որոնք մտածել են նմանատիպ հանցագործություններ իրականացնելու մասին:

Թոմաս Հալդենվանգը նշել է, որ իսլամիստական ահաբեկչության վտանգի աստիճանն անփոփոխ բարձր է, և ահաբեկչական գործողություն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ նաև Գերմանիայում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում