ԱԱրման Գալոյան

Չի բացառվում՝ վարձկանների հետ կապված քրեական գործով քննչական պահանջ ուղարկվի որևէ այլ երկիր. ՔԿ նախագահի տեղակալ

Չի բացառվում՝ վարձկանների հետ կապված քրեական գործով քննչական պահանջ ուղարկվի որևէ այլ երկիր. ՔԿ նախագահի տեղակալ

«Քննչական կոմիտեում քննվող՝ վարձկաններին առնչվող գործի նշանակությունը ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով շատ-շատ մեծ է: Եվ այս գործով ձեռք բերված ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում կօգտագործվեն ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում: Մի քիչ ժամանակ է պետք, սպասենք և կտեսնեք՝ ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Նա չի բացառել, որ այդ գործի շրջանակներում ՀՀ-ից որևէ այլ երկիր քննչական պահանջ կուղարկվի: «Այս պահին այլ պետությունների հետ դեռ չենք աշխատում, բայց իհարկե նախատեսում ենք»,- մեկնաբանել է նա:

ՔԿ նախագահի տեղակալը նաև նշեց, որ իրենց գերատեսչությունում այժմ քննվում է Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ 9 քրեական գործ: «Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն, պահեստազորայինների հետ է կապված խնդիրը»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում