ՄՄարի Կոստանյան

Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային նոր ձևաչափի հավանականությանը

Լավրովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային նոր ձևաչափի հավանականությանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների նոր ձևաչափի հավանականության մասին հարցին՝ գրում է РИА Новости-ն:

Հարցն այն մասին է, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ղարաբաղյան հակամարտության բանակցությունների նոր ձևաչափի ձևավորմանը, որին կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը:

ՌԴ արտգործնախարարը Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի պաշտպանում հակամարտության ռազմական լուծման դիրքորոշումը: Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մասին, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:

«Այս կապակցությամբ Մոսկվայում հայ ու ադրբեջանցի գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև խոսել է Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին, որոնց թիվը մոտենում է 2000-ի:

«Մեզ իհարկե անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- նշել է Լավրովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում