ՄՄարի Կոստանյան

Իրանի կարմիր գիծը ժողովրդի անվտանգությունն է. Իրանի բանակի հրամանատար

Իրանի կարմիր գիծը ժողովրդի անվտանգությունն է. Իրանի բանակի հրամանատար

Իրանի սահմաններին մինչ օրս որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին՝ այցելելով Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ: Այս մասին տեղեկացնում է  Irna գործակալությունը:

«Մենք ծառայություն ենք իրականացնում այնտեղ: Ամբողջությամբ հետևում ենք նաև սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումներին: Ուժերն արդեն տեղակայվել են, սակայն եթե պետք  լինի՝ կամրապնդենք»,- հայտնել է Հեյդարին:

Իրանցի հրամանատարը շեշտել է, որ իր ժողովրդի անվտանգությունն Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծը այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում