ՄՄարի Կոստանյան

Թուրքական լիրայի արժեզրկման նոր ռեկորդ

Թուրքական լիրայի արժեզրկման նոր ռեկորդ

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 3-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․4585: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․8774 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ սթեռլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 10.8649:

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություներում լարվածության հնարավոր սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները։

Թուրքիայում մտավախություններ կան այն հարցում, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում