ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանի օդուժը Սիրիայում ոչնչացրել է տասնյակ թուրքամետ գրոհայինների

Ռուսաստանի օդուժը Սիրիայում ոչնչացրել է տասնյակ թուրքամետ գրոհայինների

Ռուսաստանի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբում տեղակայված «զինված ընդդիմության» հենակետերի ուղղությամբ՝ տեղեկացնում է Eadaily-ն:

Օդային հարձակումների հետևանքով սպանվել է Թուրքիայի աջակցությունն ու հովանավորությունը վայելող առնվազն 35 գրոհային:

Նշվում է, որ սա Իդլիբում կրակի դադարեցումից հետո վերջին ութ ամսվա ընթացքում գրանցված ամենամահաբեր գրոհն է եղել: Պարբերականը գրում է, որ հարձակման թիրախը եղել է թուրքամետ խմբավորման գրոհայինների ուսումնավարժանքների ճամբարը:

Ռուսաստանի օդային հարձակումներն ակտիվացել են ստացված այն տեղեկությունների ֆոնին, որ Անկարան շարունակում է սիրիացի գրոհայինների տեղափոխումը Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում