ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 105-ի՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է ավելի քան 1000 քաղաքացի, որոնցից 147-ը դեռևս  հիվանդանոցում են: Իզմիրի հինգ շենքի փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովի ափերին տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է հունական Սամոս կղզու հյուսիսում՝ օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժից հետո գրանցվել է 1464 հետցնցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում