ՄՄարի Կոստանյան

Վիեննայում ոչնչացված ահաբեկիչը «Իսլամական պետության» համակիր է եղել

Վիեննայում ոչնչացված ահաբեկիչը «Իսլամական պետության» համակիր է եղել

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոչնչացված հրաձիգն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել»,- հավելել է նախարարը:

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ տուժել է, ևս չորսը մահացել են։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Ըստ տեղեկությունների՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Կրակոցներ հնչել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում