ԼԼիլիթ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ

Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն՝ ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը:

Միշել Բաչելետն իր հայտարարությունում ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա բնակավայրերի շարունակական հրետակոծությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը:

«Սեպտեմբերից տեսնում ենք սարսափելի հետևանքներ: Բազմիցս կոչեր եմ արել կողմերին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խուսափելու կամ գոնե նվազագույնի հասցնելու քաղաքացիական զոհերը և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները՝ ներառյալ դպրոցներն ու հիվանդանոցները, տարբերակել խաղաղ բնակիչներին մարտիկներից, քաղաքացիական օբյեկտները՝ ռազմական նպատակներից: Փոխարենը տներ ավերվեցին, փողոցները դարձան փլատակներ, և մարդիկ ստիպված էին նկուղներում ապահովություն փնտրել»,- նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում