ՆՆարեկ Սահակյան

Վիեննայի 6 տարբեր վայրերում հնչել են կրակոցներ. նոր մանրամասներ

Վիեննայի 6 տարբեր վայրերում հնչել են կրակոցներ. նոր մանրամասներ

Վիեննայում մի խումբ զինված անձինք 6 տարբեր վայրում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով կա 2 զոհ, 14 վիրավոր, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից: Սկզբում նշվում էր 7 զոհի մասին: Տեղեկացնում է TACC գործակալությունը: 

Հարձակումներից մեկը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հրաձգության մասնակիցներից մեկին: Հատուկ ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում կասկածյալների որոնման ուղղությամբ:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն: Նրա խոսքով՝ կրակոցների դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ այն կարող է վտանգ սպառնալ ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար, վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում