ԱԱԾ-ն կեսգիշերի փոխհրաձգության վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել

ԱԱԾ-ն կեսգիշերի փոխհրաձգության վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով ԱԱԾ-ն այսուհետև ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:

Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով:

Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը հիմնավորվում է նաև օրենքով սահմանված կարգով ստացված հետևյալ ձայնագրությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում