ՄՄարիամ Մխիթարյան

Էգեյան ծովի երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

Էգեյան ծովի երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

Հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է: Ըստ Reuters-ի,  նոյեմբերի 2-ի տեղեկությունների համաձայն` Թուրքիայում այն խլել է 79 մարդու կյանք, Հունաստանի Սամոս կղզում՝ երկու դեռահասի, հայտնում է Interfax-ը:  

Թուրքիայի Իզմիր քաղաքում փրկարարները շարունակում են երկրաշարժից զոհվածների ու վիրավորների որոնումը: Իզմիրի և Հունաստանի Սամոս կղզու բնակիչները նոր հետցնցումներից վախենալով չեն վերադառնում իրենց տները և նախընտրում են գիշերն անցկացնել վրաններում ու մեքենաներում:

Մոտ 1000 մարդ է վիրավորվել Թուրքիայում, նրանցից ութի վիճակը ծանր է: Սամոս կղզում էլ վիրավորվել է 4 քաղաքացի: Ստորգետնյա ցնցումներից Իզմիրում ավերվել է ավելի քան 20 բազմահարկ շենք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում