ՄՄարիամ Մխիթարյան

Զինված հարձակում Հելոուինի օրերին

Զինված հարձակում Հելոուինի օրերին

Եվս մեկ տհաճ միջադեպ Կանադայում: Քվեբեկի կենտրոնում միջնադարյան հագուստով տղամարդը սրով հարձակվել է քաղաքացիների վրա, ինչի հետևանքով երկուսը մահացել են, հինգը վիրավորվել, հայտնում է Euronews-ը:

Դեպքը տեղի է ունեցել Հելոուինի օրերին երեկոյան խորհրդարանի շենքի տարածքում: Իշխանությունները կենտրոնական շրջանների բնակիչներին հորդորել են չլքել իրենց տները: Հանցագործի որոնման գործողությունը սկսելուց երեք ժամ անց կասկածյալին ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտման:

Առավոտյան ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է: Նախնական տվյալներով՝ հարձակվողը գործել է անձնական պատճառներից ելնելով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում