ՄՄարիամ Մխիթարյան

Կանադայում մի գիշերում երկու եկեղեցի է այրվել

Կանադայում մի գիշերում երկու եկեղեցի է այրվել

Կանադական Օնտարիո նահանգում մեկ գիշերվա ընթացքում այրվել է երկու եկեղեցի, հաղորդում է կանադական CBC հեռուստակայանը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Օնտարիոյի հարավարևմտյան մասում կիրակի գիշերը: Հրդեհը բռնկվել է միմյանցից յոթ կիլոմետր հեռու գտնվող եկեղեցիներում:

«Շատ կասկածելի է, որ միմյանց մոտ գտնվող երկու եկեղեցին անսպասելի հրդեհվել են միևնույն ժամանակ»,- ասել է տեղի ոստիկանության խոսնակ Քեվին Հոուն:

Չնայած հրշեջների ջանքերին՝ Սուրբ Անդրեյ եկեղեցու շենքը հնարավոր չի եղել փրկել: Ոստիկանությունը չի բացառում եկեղեցիների կանխամտածված այրումը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում