ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատը ներկայացրել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանային Արցախի անկախության ճանաչմանը միտված օրինագիծը ներկայացնելու ջանքերի համար:










