ՄՄարի Կոստանյան

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները

Վրաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն քսան ժամ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով: 150 պատգամավորից 120-ը կընտրվեն համամասնական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական կարգով: Ընտրություններին մասնակցում են 48 կուսակցություն և երկու բլոկ:

Ընտրապայքարի ֆավորիտ է համարվում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, գործում է 3847 ընտրատեղամաս, այդ թվում՝ 52-ն արտերկրում:

Վրաստանի վարչապետը հայտնել է, որ քվեարկել է երկրի ժողովրդավարական զարգացման համար: Իսկ երկրի նախագահը նշել է, որ քվեարկել է հանուն եվրոպական Վրաստանի:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում