«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղերձն ԱՄՆ-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուղերձն ԱՄՆ-ին

Իսլամիստ ահաբեկիչները գլխատել են հերթական ամերիկացուն՝ 26-ամյա Փիթեր Քեսիգին: Տեսանյութում խմբավորման անդամը հայտարարում է,  որ այս կերպ նախազգուշացնում է ԱՄՆ-ի իշխանություններին:

Գրոհայինները զանգվածային սպանդի են ենթարկել նաև մի խումբ գերված սիրիացի զինվորների: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հաստատել են լուրի իսկությունը՝ նշելով, որ դեռևս մի քանի օր առաջ էին ստացել Քեսիգի գլխատման լուրը, սակայն տեսանյութի մանրազնին քննությունն է միայն հաստատել դրա իսկությունը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վարչապետեր Դևիդ Քեմերոնն ու Մանուել Վալսն արդեն հանդես են եկել դատապարտող կոչերով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում