ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի սեղանին է

Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի սեղանին է

Թուրքիայում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

ԱՄՆ պետքարտուղարի  ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Քլարք Քուփերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է։ 

Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։

«Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,- ասել է նա։ 

Քուփերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում