ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ն Անկարայի պահվածքի համար Թուրքիային հավանաբար կտուգանի մինչև տարեվերջ

ԵՄ-ն Անկարայի պահվածքի համար Թուրքիային հավանաբար կտուգանի մինչև տարեվերջ

Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի սադրիչ գործողություններին ու Եվրամիության հավանական արձագանքին: Այս մասին գրում է Greek City Times պարբերականը:

RTL ռադիոյին տված հարցազրույցում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունը Անկարայի վարքագծի պատճառով Թուրքիային կտուգանի մինչև տարեվերջ:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած վիրավորական արտահայտությունները Շառլ Միշելն անընդունելի է համարել:

Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան ընտրում է սադրանքները, միակողմանի գործողություններ է իրականացնում Միջերկրական ծովում և այժմ էլ վիրավորում է, ինչն անհանդուրժելի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում