Պուտինը Արևմուտքին մեղադրել է սառը պատերազմ հրահրելու մեջ

Պուտինը Արևմուտքին մեղադրել է սառը պատերազմ հրահրելու մեջ

Բրիսբենյան գագաթնաժողովը վաղաժամ լքած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային նոր սառը պատերազմ հրահրելու համար:

Նա անհամարժեք է համարել  Ռուսաստանին Ղրիմի միացման առթիվ Արևմուտքի արձագանքը։ Պուտինը նշել է, որ Ղրիմի ժողովուրդն ինքն է ընտրել իր ուղին հանրաքվեի միջոցով:

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սիդնեյում հնչեցրած ելույթի ժամանակ Արևմուտքին զգուշացրել է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության հեռանկարի մասին՝ հավելելով, որ ուկրաինական հարցում Ռուսաստանը մտածում է հնացած կատեգորիաներով՝ դիտարկելով այդ երկիրը որպես իր ազդեցության գոտի և դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում