ՀՀ վարչապետը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ ԼՂ-ում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է:
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի, այդ թվում նաև՝ Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։ Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- «Թվիթերի» իր էջում գրել է վարչապետը:
Turkish led Azerbaijani forces along with terrorists continue intensive military operations in different directions of the front line, including peaceful settlements across #Artsakh. Their aim is the ethnic cleansing of #Armenians in Artsakh. #RecognizeArtsakh
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 29, 2020









