ՄՄարի Կոստանյան

Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի

Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։ 

Տանձիկյանն ակնարկելով, մասնավորապես, Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված Թուրքիայի իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը՝ նշել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է մեկնել Հայաստան։ 

«Գիտեմ, որ քիչ մարդկանց կհետաքրքրի։ Կորցնում ենք։ Բոլորս միասին ենք կորցնում։ Խաբվում ենք»,-գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում