ՆՆարեկ Սահակյան

Կոչ եմ անում լինել առավել զգոն և ուշադիր, որպեսզի օգնենք մեր բժիշկներին, օգնենք մեր բանակին. Գեղարքունիքի մարզպետ

Կոչ եմ անում լինել առավել զգոն և ուշադիր, որպեսզի օգնենք մեր բժիշկներին, օգնենք մեր բանակին. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է մարզում գրանցված կորոնավիրուսային հիվանդության պատկերը հոկտեմբերի 27-ի դրությամբ և կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները: 

«Հարգելի՛ հայրենակիցներ, հայ ժողովրդի համար այս կարևոր ժամանակաշրջանում, ցավոք սրտի, սկսել է նոր թափ առնել COVID-19-ը։

Խնդրում-հորդորում եմ հնարավորինս պահել ու պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, հաճախ ախտահանել ձեռքերը, միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն։


Կոչ եմ անում լինել առավել զգոն և ուշադիր, որպեսզի օգնենք մեր բժիշկներին, օգնենք մեր բանակին։ Առողջություն ու խաղաղություն հայոց ազգին։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գրանցված կորոնավիրուսային հիվանդության պատկերը»,- գրել է մարզպետը՝ ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդացության պատկերը մարզում։



Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում