ԿԿարմեն Ղուկասյան

Գամկրելիձեն չի բացառել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Գամկրելիձեն չի բացառել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն չի բացառել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա:

Այս մասին Գամկրելիձեն հայտարարել է կառավարության շենքում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

«Շատ լավ է, որ ավելացել է դիմակի օգտագործումը, սակայն ավելի շատ է անհրաժեշտ: Եթե դիմակի կրումը հասնի 95 տոկոսանոց ցուցանիշի, հունվարի վերջին Եվրոպայում հնարավոր կլինի 278 000 կյանք փրկել: Այսօր Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը 60-64 տոկոս է, և կոչ ենք անում, որ այն հասնի մինչև 95 տոկոսի, ինչը նշանակալիորեն կնվազեցնի վարակվածների քանակը»,-  հայտարարել է նա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում