ՄՄարի Կոստանյան

Հոլանդացի պատգամավորը անընդունելի ու սկանդալային է որակել կասետային զենքի կիրառումը Արցախում

Հոլանդացի պատգամավորը անընդունելի ու սկանդալային է որակել կասետային զենքի կիրառումը Արցախում

Նիդեռլանդների խորhրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կասետային զինամթերքի կիրառման փաստին ու իր երկրի կառավարությանը կոչ արել քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: 

«Սկանդալային: Անընդունելի: Կառավարությունը պետք է խիստ արտահայտվի այս մասին և ինչ-որ բան անի Ադրբեջանին և Թուրքիային կանգնեցնելու համար: Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- գրել է Սադեթ Կարաբուլութը:

Խորհրդարանականը կոչ է արել «կոտրել լռությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում