ՄՄարի Կոստանյան

Կանադահայերը ակցիա են կազմակերպել հանուն խաղաղության ու արդարության

Կանադահայերը ակցիա են կազմակերպել հանուն խաղաղության ու արդարության

Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչները բազմամարդ ակցիա են անցկացրել Կանադայի Օտտավա քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Հայ համայնքի ներկայացուցիչներին միացել են նաև Հայաստանի ու հայ ժողովրդի աջակիցները, որոնք հավաքվել են Կանադայի խորհրդարանի շենքի դիմաց իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին:

Հայ ակտիվիստների ձեռքին եղել են «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Ադրբեջանը պատերազմ է ուզում»,  «Կյանքն ավելին արժե, քան նավթը» գրություններով պաստառներ:

Ցույցի կազմակերպիչները Կանադայի իշխանություններին կոչ են արել ավելի մեծացնել իրենց դերակատարումը Արցախի Հանրապետությունում խաղաղություն հաստատելու գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում