ՄՄարի Կոստանյան

Արդար չէ ճգնաժամը պարզապես անվանել կողմերի միջև հակամարտություն. Արամ Համբարյան

Արդար չէ ճգնաժամը պարզապես անվանել կողմերի միջև հակամարտություն. Արամ Համբարյան

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը Insider-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ արդար չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամն անվանել պարզապես կողմերի հակամարտություն:

Համբարյանը հայտնել է, որ Ադրբեջանն այն կողմն է, որը չի ընդունում ստատուս քվոն: Ադրբեջանական կողմն ավերիչ ուժ է, որի շարժառիթը ստատուս քվոն փոխելն է:

Հայ դատի հանձնախմբի ղեկավարը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հակամարտության կարգավորման հարցում:

«Միացյալ Նահանգները պետք է գործի Միացյալ Նահանգների նման ու ամեն ինչ անի լարվածությունը թուլացնելու համար, սակայն տեղի է ունենում հակառակը: Այս վարչակազմը որդեգրել է չմիջամտելու դիրքորոշումը: Նրանք անպատասխանատու են, նույնիսկ՝ անշրջահայաց խնդրին միջամտելու հարցում, նույնիսկ այն դեպքում, որ աջ ու ձախ սպանվում են հայ խաղաղ բնակիչներ»,-գրված է  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում