ՌՌոզա Խաչատրյան

Ռումինիայում ՀՀ դեսպանը ռումինացի պաշտոնյային է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

Ռումինիայում ՀՀ դեսպանը ռումինացի պաշտոնյային է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։

 
Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրել է Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։

 

«Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրել է հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։ Տեղեկացվել է, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան Մերձավոր Արևելքից, ինչի մասին հայտարարություններ են արել Ֆրանսիայի, ՌԴ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ փաստերն արձանագրվել են տասնյակ միջազգային հրապարակումներում։
 

Դեսպան Մինասյանն անդրադարձել է Արցախում սկսվող մարդասիրական ճգնաժամին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի շարունակ գնդակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով գրանցվել են մի քանի տասնյակ զոհեր, իսկ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Դեսպան Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, ինչը նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը։

 

Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռումինիան պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը։ Սենատորը խոր մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ, ընգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման կարևորությունը»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում