ՄՄարիամ Մխիթարյան

«Ռոսսելխոզնադզորը» կարող է արգելել Ադրբեջանից բանջարեղենի մատակարարումը

«Ռոսսելխոզնադզորը» կարող է արգելել Ադրբեջանից բանջարեղենի մատակարարումը

«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից ապրանքների մատակարարման հարցում, եթե Բաքուն չխստացնի վնասատուների դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Գերատեսչության տվյալներով՝ ադրբեջանական բանջարեղենի և մրգերի մեջ սկսել են հաճախ հանդիպել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար վտանգավոր վնասատուներ: 2020 թվականի սկզբից հայտնաբերվել է 76 այդպիսի խմբաքանակ: Յուրաքանչյուր փաստի համար ծառայությունը ծանուցումներ է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին՝ շեշտում է «Ռոսսելխոզնադզորը»:

Ամենից հաճախ վնասակար օրգանիզմներ են հայտնաբերվել Ռուսաստանին մատակարարվող լոլիկում: «Ռոսսելխոզնադզորն» արձանագրել է 15 նման դեպք: Վնասատուների շրջանում եղել է հարավամերիկյան լոլիկի ցեց: Կարանտինային օբյեկտները գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի և նռան մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում