ՄՄարի Կոստանյան

ՌԴ-ն միջնորդական ջանքեր է գործադրում ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Մարիա Զախարովա

ՌԴ-ն միջնորդական ջանքեր է գործադրում ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ ՌԴ-ի ակտիվ միջնորդական ջանքերը: 

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես և նախկինում, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- ընդգծել է Մարիա Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում