Թուրքիան չի պատրաստվում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերն ընդգրկել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ փոխանցում է Russia Today-ը:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերն օգտագործվելու են անկախ, որպես առանձին համակարգ:
Միաժամանակ թուրքական կողմն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է ամերիկյան Patriot համալիրներ գնել «բարենպաստ պայմաններով»:










