ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանն ու Թուրքիան են տարածաշրջանում խաթարել խաղաղությունը՝ ռազմական ռևանշի հասնելու համար. Զատուլին

Ադրբեջանն ու Թուրքիան են տարածաշրջանում խաթարել խաղաղությունը՝ ռազմական ռևանշի հասնելու համար. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման դեպքում Ռուսաստանի Դաշնության արձագանքի տարբերակները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են տարածաշրջանում խաթարել խաղաղությունը, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի: Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել, թե հետխորհրդային տարածքում որ պետությունն է առաջատար երկիրը:  

Պատգամավորը նշել է, Մոսկվայի՝ Հայաստանում գործողությունների ենթադրյալ մի քանի տարբերակ:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում