ՄՄարիամ Մխիթարյան

Ավազակային հարձակում Վրաստանի բանկում

Ավազակային հարձակում Վրաստանի բանկում

Երկու հանցագործ` զինված ավտոմատներով և նռնակներով, ներխուժել են Զուգդիդում Վրաստանի Բանկի մասնաճյուղի շենք և պատանդ վերցրել 30 մարդու:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հանցագործները տարեց այցելուներին թույլ են տվել դուրս գալ շենքից, իսկ մյուսներին, զենքով սպառնալով, ստիպել են ծնկի գալ: Ըստ ականատեսների՝ նրանք մի քանի կրակոց են արձակել օդ: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կողոպուտի ազդանշան ստանալուց հետո: Իրավապահ մարմինները տարհանել են մոտակա տների բնակիչներին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, թե «վստահ է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կկատարեն իրենց աշխատանքը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում