ՄՄարի Կոստանյան

ՌԴ մուսուլմանները հոգևոր առաջնորդներին կոչ են արել նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

ՌԴ մուսուլմանները հոգևոր առաջնորդներին կոչ են արել նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարները, ինչպես նաև «բարի կամքի բոլոր մարդիկ» պետք է ջանքեր գործադրեն՝ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր ժողովի նախագահության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

«Խնդրանքով դիմում ենք Հայաստանի ու Ադրեբեջանի հոգևոր առաջնորդներին ու պետությունների ղեկավարներին, լայն հանրությանն ու բարի կամքի բոլոր մարդկանց ամուր վճռականություն ցուցաբերել ժողովուրդների ապագայի պատասխանատվության ու խաղաղության հարցում, դադարեցնել արյունահեղությունը, շարունակել խաղաղ բանակցություններն ու ամեն կերպ նպաստել Լեռնային Ղարաբաղի հնագույն և բազմաչարչար հողի վրա խաղաղության հաստատմանը»,- ասվում է հայտարարության  մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում