ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել է 19857-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1194 դեպք: Հոկտեմբերի կեսերից ի վեր օրվա գրանցված դեպքերը հիմնականում քառանիշ թվեր են: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Դեպքերից 425-ը հաստատվել են Թբիլիսիում, 193-ը՝ Աջարիայում, 372-ը՝ Իմերեթիում, 9 դեպք արձանագրվել է Սամցխե Ջավախքում:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 158-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝ 8666:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում