Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 1186 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 18 663 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան»՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 278 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 8338 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 143:
Կորոնավիրուսը ըստ շրջանների.
- Թբիլիսի՝ 469
- Աջարիա՝ 360
- Իմերեթի՝ 99
- Քվեմո Քարթլի՝ 78
- Շիդա Քարթլի՝ 15
- Սամեգրելո Զեմո Սվանեթի՝ 73
- Կախեթի՝ 46
- Գուրիա՝ 25
- Մցխեթա Մթիանեթի՝ 14
- Սամցխե Ջավախեթի՝ 7
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:










