ՄՄարիամ Մխիթարյան

Վարշավայի ազգային մարզադաշտը կվերածվի դաշտային հիվանդանոցի

Վարշավայի ազգային մարզադաշտը կվերածվի դաշտային հիվանդանոցի

Լեհաստանի կառավարությունը որոշել է երկրի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը՝ PGE Narodowy-ը, ժամանակավորապես վերածել դաշտային հիվանդանոցի՝ այս կերպ պատրաստվելով Covid-19-ի համավարակի պատճառով հիվանդանոցների հնարավոր ծանրաբեռնվածությանը, հայտնում է RT-ն:

PGE Narodowy-ը, որը հայտնի է նաև որպես Ազգային մարզադաշտ, կառավարության կողմից հատկացված մի քանի վայրից մեկն է, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն որպես դաշտային հիվանդանոցներ: Հանգստյան օրերին սկսվել են տարածքը 500 մահճակալով բուժհաստատության վերածելու աշխատանքները: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարզադաշտում հնարավոր է տեղավորել մինչև 2000 մահճակալ:

Լեհաստանի իշխանությունը հաղորդում է, որ սեպտեմբերի վերջից երկրում գրանցվել է Covid-19-ի 80 հազար դեպք: Համաճարակի սկզբից էլ վարակը Լեհաստանում 3573 մարդու կյանք է խլել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում