ԱԱննա Ավետիսյան

Մահացել է դերասան Վանիկ Մկրտչյանը

Մահացել է դերասան Վանիկ Մկրտչյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Վանիկ Մկրտչյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա որդին՝ Տիգրան Մկրտչյանը:

«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը, այսօր, իր կյանքի 70-րդ տարում, անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է նա։

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Վանիկ Մկրտչյանն իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հետագայում համատեղության կարգով աշխատել նաև «Համազգային» թատրոնում: Նա կերտել է բազմաթիվ դերեր: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում