ԿԿարմեն Ղուկասյան

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. ԱՀ նախագահի գրառումը

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. ԱՀ նախագահի գրառումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: 

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

 

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ:
 
Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
 

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

 

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»:

 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում