ՄՄարի Կոստանյան

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են հղել կառույցի ղեկավարին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են հղել կառույցի ղեկավարին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները նամակ են հղել կազմակերպության ղեկավարին: Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ու տեղադրել նամակը: Բարի կամքի դեսպանները խաղաղության կոչ են անում և ՄԱԿ-ին հորդորում քայլեր ձեռնարկել հիմա:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Արցախում տեղի են ունենում բռնություններ, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքները, դեմ են Ժնևի կոնվենցիային ու միջազգային մարդասիրական օրենքին: Սա ոչ թե պարզապես հարձակում է հայերի, այլ՝ մարդկության հիմնարար նորմերի դեմ:

Նամակում ընդգծվում է քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ երեխաների շրջանում զոհերի ու վիրավորների մասին: Հատուկ անդրադարձ է կատարվել կոմայի մեջ գտնվող 15-ամյա Ռոբերտի ու 2-ամյա Արծվիկի վիճակին, որոնք գտնվում են լուրջ սպառնալիքի տակ:

Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ՝ նամակի հեղինակները ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ են անում իրենց ձայնը բարձրացնել, օգնության ձեռք մեկնել ու քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղությունները կանխելու համար:

Նամակը ստորագրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ ՀՀ նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Ալլա Լևոնյանը, Մարիա Գուլեգինան, Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում